Մեկ տարի անց․ Համլետ Խաչատրյանի հիշատակի առաջին տարին

 

Վաղարշակ Խուրդոյանի Ֆոտոֆիլմը՝

Continue reading “Մեկ տարի անց․ Համլետ Խաչատրյանի հիշատակի առաջին տարին”

Advertisements

Խաղողի՞, թե՞ մասրենու թուփ՝ Վայոց ձորում, Հայաստանում բուսնած․․․

Գիր Համլետ Խաչատրյանի հիշատակին՝

Թերթեք Համլետ Խաչատրյանի «Միշտ ներկա»  բլոգը։
Կարևոր չէ հանդիպումների անընդհատությունը-ինտենսիվությունը, կարևորը մշտական կապն է, հաջորդականությունը, «զանգ ըկերոջը» հնարավորությունը․․․ Ընկերոջը ուսուցիչ ասո՞ւմ են․․․ Ես ասում եմ, չեմ էլ հասկանում, եթե ուսուցիչ չէ, ո՞նց է ընկեր․․․ մի տեղ կթողնես, մի տեղ կընդհատվի կապը, երբ սովորելը չկա, ինչքա՞ն մարդկային բեռ կարող ես տանել և ինչի՞ համար․․․ Սա մեջբերում է իմ մի գրից, որից Սուսան Մարկոսյանը մի այլ կտոր առաջ բերեց երեկ։ Սրանով Համլետ Խաչատրյանի մասին իմ 2017-ի դեկտեմբերի 22-ի գիրը՝ երախտագրերով այսպիսի նորից կարդալու պարտադրանք ունեք։

Այսօր օրը ես սկսեցի երեք անգամ, ու իմ ընկեր-սանը՝ Արթուր Շահնազարյանը, ինձ ուժով դուրս է տանում. պիտի վռազ ավարտեմ սկսած, չավարտած խոսքը-գիրը Համլետ Խաչատրյանի մասին՝ Կոստան Զարյանի մեջբերումով, Համլետի հիշատակին, որից քաղեցի իմ խոսքի վերնագիր դարձած տողը. «Գաղափարները, իդեալները, երկու սենթ արժեք չունեն, երբ նրանք սերտորեն կապված չեն երկրի, տեղական ենթազարգացման հետ։ Այդ տեսակետից Արարատյան դաշտում տնկված մի կաղամախին ավելի կարևոր է, քան Փարիզում բուսնած տասը սորբոնացված մտավորականները»։
Կոստան Զարյանին, որին Համլետի հետ տարբեր առիթներով շատ էինք անդրադառնում, ֆեյսբուքը այս անգամ բերեց-թողեց․․․

Continue reading “Խաղողի՞, թե՞ մասրենու թուփ՝ Վայոց ձորում, Հայաստանում բուսնած․․․”

Խաչիկ Խաչատրյանը Համլետի մասին

 

 

-Ք. Ն-Մենք Եղեգնաձոր ենք եկել հայրենագիտական արշավով և քանի որ Ձեր եղբոր՝ Համլետ Խաչատրյանի հետ հիվանդանոցային զրույցում ունեցանք Եղեգնաձորի մասին հատված, կուզենայի այսօր զրույցը շարունակել Ձեզ հետ:

Continue reading “Խաչիկ Խաչատրյանը Համլետի մասին”

Ընկերությունը սիրո պես բան է

<<Ընկերությունը սիրո պես բան է,- մեր զրույցն ընդհատելով, ասաց Համլետ Խաչատրյանը,- և դրա մասին խոսելն այնքան էլ հեշտ չէ: Ուղղակի, ընդհանուր շատ բաներ ունենք Դարբինյանի հետ` աշխարհընկալման առումով, հիմնական սկզբունքները համընկել են, դրա համար էլ անբաժան ենք: Հայաստանի Ավստրալիայում — Դարբինյանն անդավաճան ընկեր է: Մեր կապը, անկախ հանգամանքներից, մշտապես եղել է ու կա: Կարոտում ենք միմյանց: Էդվարդ Դարբինյանն ընկերության մերան է, բոլորին իրար գլխի հավաքող: Ասես, հավաքվում ենք մի կաթսայի մեջ, և լիաթոք ընկերությունն սկսվում է: Էլի եմ ասում` Էդիկի շնորհիվ…>>:

Continue reading “Ընկերությունը սիրո պես բան է”

Մի քանի բառով պատմել այն, ինչ հուզում է…

Ընկերոջ գրից

Ռեժիսոր Մարիա Սահակյանի «Այդ ես չեմ » (Ալավերդի) ֆիլմի գլխավոր հերոսուհին՝ նկարահանումների ժամանակ 14 տարեկան, հիմա արդեն 22 տարեկան հետաքրքիր կին-դերասանուհի, «Լոֆտ»-ի դիտանկյուն-սրահում երեկ ներկա էր ֆիլմի ցուցադրությանը ․․․ Նա Մարիային պարտական է իր ճակատագրի համար․․․ Իսկ ֆիլմի դիտումը Արմինեի հետ հանդիպում էր նաև մի այլ Մարիայի՝ Կալբովայի հետ․․․ Ի՜նչ լավ է, իմ ավագ աղջիկ Լիլիթը շարունակում է մի իսկական ընկերություն Համլետ Խաչատրյանի կնոջ հետ․․․ հիմա, երբ այդպիսի ամուսնու կորստից հետո Մարիան ամենաշատը մարդկային կապի կարիքն ունի․․․

Continue reading “Մի քանի բառով պատմել այն, ինչ հուզում է…”

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑